Post Image

«Կանանց հզորացում տնտեսական զարգացման համար» ծրագիրը կրկին Ախուրյան խոշորացված համայնքում էր՝ «Գենդերազգայուն բյուջետավորում» թեմայով։

Հանդիպման ընթացքում քննարկվեց համայնքային ծառայությունների և ՏԻՄ պարտավորությունների մասին, ինչպես նաև խնդիրների և առաջարկների ներկայացման համատեքստում՝ ինքնօգնության խմբի կանանց կողմից հավաքագրված տեղեկատվության կիրառմամբ կատարվեց բյուջեյի ձևավորման գործնական աշխատանք։

Մասնակիցների համար հստակեցվեց նաև գենդերազգայուն բյուջեյի ձևավորման գործընթացը։

Հանդիպումն անցկացրեց Տեղական Ժողովրդավարության դպրոցի փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։Շիրակի մարզում ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան և «Կանանց իրավունքի տուն» ՀԿ-ի համատեղ ջանքերով։

Ծրագիրն իրականացվում է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում, փուլ II» ծրագրի շրջանակներում, որն իր հերթին իրականացվում է ՄԱԿ-Կանայք և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համատեղ:

* Ախուրյանի համայնքապետարանի անդրադարձը այսօրվա հանդիպմանը՝ shorturl.at/dsxBN։

Comments are closed.