Post Image

Հրաշալի լուր

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ն Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Կանանց մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագիրը, որի շրջանակներում հայտարարում է փոքր մրցույթ։

👉Ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի թվով 140 կանանց համար անցկացվել են առաջնորդության, կանանց քաղաքական մասնակցության, քաղաքացիական ակտիվիզմի, մարդու իրավունքների, քաղաքական արշավների և համայնքային խնդիրների արդյունավետ լուծման թեմաներով դասընթացներ։ Իրականացվել է եռօրյա երիտասարդական ճամբար, որի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Ազգային ժողովի պատգամավորների, Մարդու իրավունքների պաշտպանի և Շիրակի մարզպետի հետ, նաև քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կազմակերպվել տեղեկատվական այցեր Շիրակի մարզպետարան, Գյումրու և Ամասիայի համայնքապետարան, նաև Հայաստանի այլ քաղաքներ՝ Էջմիածին՝ ծանոթանալու թե՛ օրենսդիր և թե՛ գործադիր համակարգում ներգրավված կին քաղաքական գործիչներին և նրանց հաջողություններին։

Հաճախ տրվող հարցեր․

Ի՞նչ ծրագրեր կարող եք ներկայացնել։

– Պարտադիր է ներկայացնել համայնքային զարգացմանն ուղղված ծրագրային գաղափարներ։ Բիզնես գաղափարներն այս ծրագրով չեն դիտարկվի։

Ովքե՞ր կարող են դիմել։

– Ենթադրամաշնորհի մրցույթին կարող են դիմել բացառապես այն անձինք, ովքեր մասնակցել են «Կանանց մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի նախորդ փուլերին։

Ինչպե՞ս կարող են դիմել։

– Կարող են դիմել որպես անհատ կամ որպես խումբ:

Ո՞րքան է կազմում առավելագույն գումարը։

– Նախատեսվում է տրամադրել ընդհանուր 9000 դոլար ողջ 6 ծրագրերի համար, որից յուրաքանչյուր անհատ/խումբ կստանա առավելագույնը մինչև 1500 դոլարին համարժեք դրամ։

Մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://drive.google.com/…/1bSpyy1dLnlSNqM_282osRssoIY…

Comments are closed.