Post Image

Կանանց իրավունքների տունն այս անգամ երեխաների հետ իրականացրել է խաղաթերապիա՝ թիթեռների աշխարհ տեխնիկայով :

Ինչպես Ֆրեյդն էր կարծում՝ խաղը հիանալի միջոց է երեխայի հետ հուզական կապ հաստատելու, երեխայի զարգացման և ինքնահաստատման համար: Յուրաքանչյուր երեխա ստեղծում է իր սեփական աշխարհը խաղի միջոցով կամ էլ վերափոխում է այն այնպես, ինչպես ինքն է ցանկանում:

Երեխայի խաղից կարելի է հասկանալ, թե ինչպես է նա տեսնում և ընկալում աշխարհը, ինչպիսին կցանկանար, որ այն լիներ, և կարևորը՝ ինչ մտահոգություններ և խնդիրներ ունի: Խաղի միջոցով երեխան արտահայտում է այն, ինչ դժվար կլիներ բառերով արտահայտել:

Comments are closed.