Post Image

Լավ նորություններով ենք եկել:

Երկամսյա վերաորակավորման ծրագրի շրջանակում 30 կանայք և աղջիկներ արդեն մեկ ամիս է սովորում և ձեռք են բերում նոր մասնագիտություններ.

👩🏻‍🍳 խոհարարություն, որն իրակացվում է Food Time-ում,

💇🏻‍♀️💅🏻 վարսահարդարում, մատնահարդարում, իրակացվում է ART Studio-ում,

👩🏻‍💻 գրաֆիկ դիզայն, իրականացվում է TCO Gyumri-ում:

Ծրագրի մասնակիցները, իրենց մասնագիտական դասընթացներին զուգահեռ, մասնակցել են նաև բիզնես հմտությունների զարգացման դասընթացներին. հաղորդակցություն, SMM, բիզնես ծրագիր գրելու հմտություն և բյուջեի կառավարում, կառավարման մոդելներ, բրենդավորում:

Ծրագրի նպատակն է խթանել կանանց տնտեսական հզորացումը, նպաստել աշխատաշուկայում կանանց մրցակցայնության բարձրացմանն ու ներգրավվածությանը, ինչպես նաև ֆինանսական անկախության ձեռքբերմանը:

* Դասընթացն իրականացվում է «ՋԻԷՅՋԷՄ-ԱՐՄԵՆԻԱ» զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Comments are closed.