Post Image

Երկամսյա վերաորակավորման ծրագրի շրջանակում իրականացրել ենք երկրորդ բիզնես դասընթացը:

Այս անգամ խոսեցինք «Հաճախորդների ներգրավվում՝ սոցիալական ցանցերի կառավարման (SMM) միջոցով» թեմայի շուրջ։ Դասընթացավար Արամ Հարությունյանը ներկայացրել է սոցիալական ցանցերի գրագետ կառավարման կարևորությունը և առանձնահատկությունները, որոնք կօգնեն կանանց շուկայում առավել մրցունակ լինել:

Ինտերակտիվությունն ապահովելու համար՝ մասնակիցները ներկայացրել են իրենց բիզնես էջերը, այնուհետև համատեղ քննարկել ենք դրանց առավելությունները, առանձնացրել բացթողնումները:

* Դասընթացն իրականացվում է «ՋԻԷՅՋԷՄ-ԱՐՄԵՆԻԱ» զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Comments are closed.