Post Image

Ընտանեկան բռնությունն իշխանության կիրառումն է ընտանիքի մի անդամի կողմից մյուսի նկատմամբ։

Ցավոք, շատ հաճախ ընտանեկան բռնության թիրախ են հանդիսանում կանայք և երեխաները, որի պատճառը մեր հասարակությունում ընդունված դարձած գենդերային խտրականությունն ու խնդրի մասին չբարձրաձայնելն է։

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16 օրյակ» քարոզարշավի շրջանակներում անդրադառնալու ենք կանանց վերաբերող այս և այլ խնդիրներին, որից առաջինն ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ է։

Եղեք զգոն և ազատագրեք ինքներդ ձեզ, նաև օգնեք այն անձանց, որոնք խնդրի մեջ են։Դուք արժանի եք արժանապատիվ ապրելուն։

Գտեք մեզ բոլոր սոցիալական հարթակներում կամ զանգահարեք մեր թեժ գծին՝ 077 570 870 հեռախոսահամարով։

Դուք այլևս մենակ չեք։

Տեսահոլովակը հնարավոր եղավ պատրաստել Պրահայի քաղաքացիական հասարակության կողմից:
Ամբողջական տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ։

Comments are closed.