Post Image

«Կանանց տնտեսական հզորացում» ծրագրի առաջին դասընթացն անցել է շատ հետաքրքիր և բովանդակալից։

Դասընթացավար Վահան Մովսիսյանը ներկայացրել է համայնքների խոշորացում. կանանց քաղաքական մասնակցություն թեման, միաժամանակ ծրագրի մասնակիցները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:

«Կանանց տնտեսական հզորացում» ծրագրով նպատակ ունենք սոցիալապես խոցելի խմբերի կանանց հնարավորություն տալ

📍 ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ աշխատաշուկայում ինտեգրվելու և մրցունակ դառնալու համար,

📍 մասնակից դառնալ կառավարման և մասնակցային գործընթացներին, տեղեկանալ ՏԻՄ ծառայությունների մասին,

📍 հիմնել և զարգացնել գյուղատնտեսական կամ միկրոձեռնարկատիրական տնտեսություններ:

Դասընթացների մասնակից կանայք հնարավորություն կունենան նաև գործնականում կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները փոքր դրամաշնորհների միջոցով ու ավելացնել իրենց եկամուտը:

Ծրագրի տնտեսական բաղադրիչն հաջողությամբ ավարտած կանայք կկարողանան մասնակցել փոքր դրամաշնորհային մրցույթի։ Ծրագիրն իրականացնում ենք Վորլդ Վիժն Հայաստանյան գրասենյակի, «Կանաչ Արահետ» ՀԿ-ի, «Հայկական բարեգործական ընդհանուր միության» համագործակցությամբ՝ Վորլդ Վիժնի Ամասիայի և Ճամբարակի Տարածքային Կենտրոների, «Մարտունու Կանանց Համայնքային Խորհրդի», «Կանանց իրավունքի տուն» ՀԿ-ի համատեղ ջանքերով։

Ծրագիրն իրականացվում է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում, փուլ II» ծրագրի շրջանակներում, որն իր հերթին իրականացվում է ՄԱԿ-Կանայք և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համատեղ:

Comments are closed.