Post Image

«Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում իրավաբանի օգնականի

Պաշտոնը՝ իրավաբանի օգնական

Աշխատվարձի չափը՝ 93.289 ՀՀ դրամ` ներառյալ հարկերը (առանց հարկերի` 68.000 ՀՀ դրամ)

Աշխատանքի տևողությունը 3 ամիս, կախված արդյունքներից նաև երկարաձգման հնարավորությամբ

Աշխատաժամեր՝ 10:00-17:00

Վայրը՝ ք. Գյումրի

Ակնկալվող անելիքներն աշխատանքի ընթացքում՝

  • Տրամադրել իրավաբանական անվճար խորհրդատվություն,
  • Կազմել պայմանագրեր և համաձայնագրեր, դիմումներ, զեկույցներ, հայցադիմումներ և այլ իրավական փաստաթղթեր,
  • Անհրաժեշտության դեպքում նաև ներկայացնել շահառուների իրավունքները պետական, իրավապահ մարմիններում,
  • Կատարել իրավական հետազոտություններ ոլորտի իրավական հարցերի շուրջ:
  • Իրականացնել կազմակերպությանը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և տրամադրել իրավաբանական կարծիքներ և եզրակացություններ դրանց վերաբերյալ,
  • Ապահովել կազմակերպության շահառուների պաշտպանությունն ապահովելով ներկայացուցչությունն անհրաժեշտ պետական բոլոր մարմիններում և ատյաններում,
  • Կատարել այլ աշխատանքներ իր պարտականությունների շրջանակներում՝ ըստ Գործատուի հանձնարարության։

Նվազագույն պահանջներն են՝

  • ստեղծագործական մտածողություն և նախաձեռնողականություն,
  • Սովորելու պատրաստակամություն և բարձր պատասխանատվության զգացում,
  • հաղորդակցության և կազմակերպչական հմտություններ,
  • գենդերային զգայունություն՝ շահառուների հետ աշխատելու համար, ինչպես նաև ինքնակրթվելու և նոր հմտություններ ձեռքբերելու մեծ ցանկություն,
  • թիմում և անկախ աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • մարդու իրավունքների, արժանապատվության և հավասարության գաղափարների հանդեպ հարգանք, նշված արժեքների ապահովման և ջատագովության ոլորտում աշխատելու ցանկություն և պատրաստակամություն,
  • կազմակերպության տեսլականն ու արժեքները կիսելու պատրաստակամություն,
  • պատասխանատվություն և ժամկետների պահպանման կարողություն:

Իրավաբանի օգնականի պահանջներ

  • Իրավաբանական բարձրագույն կրթություն (միայն կարող են դիմել այն անձինք, ում ուսման ավարտից հետո 5 տարին չի լրացել)
  • Մասնագիտական ոլորտում փորձի առկայության  բացակայություն
  • Հետազոտական աշխատանք, վերլուծություններ կատարելու փորձ
  • Համակարգչային հմտությունների տիրապետում՝ MS Office, Internet, E-mail
  • Հայերենի վարժ իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
  • Իրավական տերմինաբանության տիրապետում
  • Պատասխանատվության և կարգապահության զգացում, ճշտապահություն, հաղորդակցման հմտություններ
  • Թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում աշխատելու ունա•կություն
  • Խոցելի խմբերի հետ աշխատելու ցանկություն և գենդերային զգայունություն
  • Հանրային խոսքի հմտություն:

Դիմելու ընթացակարգը

Տվյալ թափուր հաստիքին կարող են դիմել միայն Գյումրի համայնքում բնակվող և վերը նշված կետերին համապատասխանող անձինք:

Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2022թ.-ի հունվարի 31-ը ներառյալ:

Comments are closed.