Post Image

Դե ինչ, մեկնարկեց Կանանց իրավունքների տան հոգեբան Լաուրա Հարությունյանի կողմից անցկացվող «Ծնողավարում» թեմայով դասընթացը, որն այս անգամ տեղի ունեցավ Ազատան համայնքում։

Հանդիպման ընթացքում անդրադարձանք ծնողավարման դրական մոտեցումներին, երեխաների կողմից ցուցաբերած վարքին ու դրա դրդապատճառներին, այնուհետև, դերային խաղերի միջոցով ամրապնդեցինք նոր գիտելիքները։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի կողմից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Իրազեկվեք և ստեղծեք առողջ փոխհարաբերություններ։

Comments are closed.