Post Image

Ծնողավարման ճիշտ մոտեցումն ընտանիքում առողջ մթնոլորտի կարևորագույն կետերից մեկն է։

Այսօր մեր կանայք կազմակերպության հոգեբան Լաուրա Հարությունյանի հետ անցկացրեցին ծնողավարմանն ուղղված հանդիպումը։Հոգեբանի օգնությամբ վեր հանվեցին ծնող-երեխա հարաբերություններում մասնակիցների ունեցած դժվարություններն ու լուծումների ընդունելի մոտեցումները, ինչպես նաև անթույլատրելի տարբերակները։

Հանդիպման ավարտին՝ խաղերի միջոցով, մասնակիցները հոգեբանին հղեցին իրենց հուզող հարցերն անանուն տարբերակով։

Comments are closed.