Post Image

Կանանց իրավունքների տան հոգեբանն իրականացրել է ծնողավարման հմտություններ. գերակտիվ կամ հիպերակտիվ երեխաներ թեմայով հանդիպում:

Ծնողների հետ քննարկել ենք հիպերակտիվության առաջացման նախապայմանները, դրսևորումները, գերակտիվ երեխաների հիմնական դժվարությունները, ինչպես նաև մեր հոգեբանը ներկայացրել է ծնողական գիտակցման և արդյունավետ հաղորդակցման մեխանիզմները։

Իսկ գիտե՞ք, թե ինչ է հիպերակտիվությունը․ այն երեխաների տարիքային զարգացմանն անհամապատասխանելությունն է, որը դրսևորվում է ուշադրության դեֆիցիտով, իմպուլսիվությամբ, ցրվածությամբ և թափթփվածությամբ, ինչպես նաև բարձր շարժողական ակտիվությամբ:

Comments are closed.