Post Image

Կանանց իրավունքների տան հոգեբան Սերինե Մարտիրոսյանը իրականացրել է կավաթերապիա 18 տարեկանից բարձր կանանց և աղջիկների համար:

Կավաթերապիան դրականորեն է ազդում անձի տրամադրության, մտածողության, երևակայության վրա, նվազեցնում է նյարդահոգեկան լարվածությունը, հնարավորություն է տալիս հաղթահարել վախերն ու անվստահությունը:

Կավի մեջ պարունակող էլեմենտների շնորհիվ օրգանիզմն ազատվում է բացասական լիցքերից, սթրեսից, դեպրեսիայից:

Կարևոր է իմանալ, որ կավագործությունը դրական է ազդում սրտի աշխատանքի վրա, վերացնում է ձեռքերի թմրածությունը, հոդացավերը, գլխացավերը, կատարում է օրգանիզմի վերալիցքավորում, նյարդային համակարգի վերականգնում:

Comments are closed.