Post Image

Այսօր մեր հոգեբան Սերինե Մարտիրոսյանը անցկացրել է գրագետ ծնողավարման դասընթաց և խոսել դեռահասության ճգնաժամային փուլի առանձնահատկությունների, ավելի նուրբ և գրագետ մոտեցումների մասին:

Հանդիպման ընթացքում մասնակիցների հետ իրականացրել ենք նաև փորձի փոխանակում, կիսվել մոտեցումներով և կարծիքներով:

Հոգեբանության մեջ տարիքային զարգացման ամենազգայուն, դժվար և ճգնաժամային տարիք է համարվում դեռահասության տարիքը և ընդգրկում է 11-12 մինչև 14-15 տարեկանը։ Այդ տարիքում երեխայի կյանքում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, ինչպես ֆիզիկական առումով, այնպես էլ հոգեբանական և սոցիալական:

Comments are closed.