Post Image

Կանանց իրավունքների տունն իրականացրել է կնոջ կյանքում ինքնագնահատականի կարևորությունն ու ինքնախնամքի դրսևորումները թեմայով դասընթաց: Մեր հոգեբանը ներկայացրել է ինքնախնամքի դրսևորումները, իսկ մասնակից կանայք սիրով կիսվել են իրենց ինքնախնամքի փորձով:

Ինքնագնահատականը ինքներս մեր մասին ունեցած կարծիքն է և սեփական անձը գնահատելու կարողությունը: Այն մարդու ինքնագիտակցության բաղկացուցիչ մասն է, որի միջոցով անձը գնահատում է սեփական կարողությունները և հմտությունները, ինչու չէ նաև թերությունները։

Ինքնագնահատականը մեր քննադատական վերաբերմունքն է մեր նկատմամբ, սեփական հնարավորությունների գիտակցումը, սեփական անձի առջև իրականանալի նպատակներ դնելու կարողությունը։

Comments are closed.