Post Image

«Կանանց մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի եռօրյա երիտասարդական ճամբարի 2️⃣-րդ օրը ևս ունեցանք շա՜տ հետաքրքիր և արդյունավետ հանդիպումներ։3

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է մարդու իրավունքների և ազատությունների շրջանակում կանանց իրավունքների միջազգային հիմնարար փաստաթղթերը, միջազգային և հայաստանյան առկա վիճակագրական տվյալները և կիսվել աշխատանքների առաջիկա պլաններով։

Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ Սրբուհի Գրիգորյանը խոսել է համայնքում փոփոխություների հասնելու կարևորագույն միջոցի՝ ակտիվիզմի մասին, ինչպես նաև ճամբարի մասնակիցների հետ քննարկել է տարբեր նախաձեռնություններում կանանց մասնակցության և դրական փոփոխություններին հասնելու հնարավորությունները։

Մեր բանախոսները կանանց և աղջիկներին պատմել են իրենց անձնական փորձառության, դժվարությունների ու հաջողությունների մասին և կիսվել շատ օգտակար խորհուրդներով՝ մշտապես լինել նախաձեռնող, ինքնակրթվել և վստահորեն առաջ գնալ դեպի նպատակներ:

Իսկ վերջում կազմակերպեցինք ակտիվ և ուսուցողական գործնական աշխատանք:

* Ծրագիրն իրականցվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ:

Comments are closed.