Post Image

Մեկնարկել ենք «Կանանց մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի եռօրյա երիտասարդական ճամբարը։

Օր 1️⃣

Շիրակի մարզպետ Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան-ը ճամբարի մասնակիցներին ներկայացրել է մեդիագրագիտության, մեդիահիգիենայի, հաղորդակցության կանոնները և սկզբունքները, ինչպես նաև մեդիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունները թեմաները։

Նազելի Բաղդասարյանը ակտիվ խմբային քննարկում է վարել և գնահատել մեդիագրագիտության վերաբերյալ կանանց և աղջիկների գիտելիքները:

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր, նախագահ Մանե Թանդիլյանը խոսել է կանանց քաղաքական մասնակցության հնարավորությունների և մարտահրավերների մասին, ինչպես նաև կիսվել անձնական ոգևորիչ փորձառությամբ և ներկայացրել ակտիվ քաղաքական մասնակցության հետագա քայլերը։

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը ճամբարի մասնակիցներին հայաստանյան օրինակներով ներկայացրել է առաջնորդության առանձնահատկությունները, ինչպես նաև փոփոխություններին հասնելու համար առաջնորդի դերը։

Եռօրյա ճամբարի ֆասիլիտատոր՝ Եվա Թովմասյան

* Ծրագիրն իրականցվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ:

Comments are closed.