Post Image

Ուրախությամբ հայտարարում ենք 18-35տ. կանանց և աղջիկների հավաքագրում Գյումրու, Ազատանի, Արթիկի, Ախուրյանի և Անիի համայնքներից:

Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է տեղեկատվական հանդիպում Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի վերաբերյալ։ Այնուհետև, կձևավորվեն համայնքային ոչ ֆորմալ կանանց խորհուրդներ, որոնք էլ քարտեզագրելու են համայնքային խնդիրները և ներկայացնելու են ավագանու նիստերին՝ առաջարկելով լուծման ուղիներ։
Սա հրաշալի հնարավորություն է երիտասարդների համար՝ իրենց համայնքում որոշումների կայացման գործընթացներում ակտիվ ներգրավվելու համար:

Գրանցվելու համար կսպասենք ձեր հայտերին այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 570 870 հեռախոսահամարին։

Ծրագիրն իրականցվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ:

Comments are closed.