Post Image

Կանանց իրավունքների տունը «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի շրջանակներում տրամադրել է 6 ենթադրամաշնորհներ, որի միջոցով իրականացվել են համայնքային զարգացմանն ուղղված ծրագրեր ծրագրեր։
1․ Ենթադրամաշնորհառու Մանե Վարդանյանի ներկայացրած համայնքային զարգացման ծրագրի միջոցով Անուշավան գյուղի միջնակարգ դպրոցը ձեռք բերեց էլեկտրոնային գրատախտակ, որի նպատակն է համայնքում՝ աշակերտների շրջանում դասապրոցեսների ինտերակտիվ կազմակերպումը, հասարակության կրթական ցենզի բարձրացումն ու ուժեղ հասարակության ձևավորումը:
2․Ենթադրամաշնորհառու Անի Մարգարյանի ներկայացրած համայնքային զարգացման ծրագրի նպատակն էր համայնքի ակտիվ երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել հեծանվավազք, որոնցում ներգրավված կլինեն ոչ միայն Սառնաղբյուր գյուղի, այլ նաև հարակից համայնքների երիտասարդները։
Հեծանվորդները շարունակելու են պարապմունքները համայնքի անունից տարբեր առաջնություններին մասնակցելու նպատակով:
3․Ենթադրամաշնորհառու Վարդուհի Ցոլակյանի կողմից ներկայացրած համայնքային ծրագրի նպատակն է երեխաների համար խաղահրապարակի ստեղծումն ու հետագա ժամանցի ապահովումը։
4․Ենթադրամաշնորհառուներ Անի Սիմոնյանի և Վեներա Բաբելյանի կողմից ներկայացրած համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում տեղադրվեց 2 կանգառ և 2 աղբարկղ, որի նպատակն էր ապահովել բնակիչների անվտանգությունն ու հարմարավետությունը։
5․ Ենթադրամաշնորհառուներ Աննա Խաչատրյանի և Մարիամ Երանոսյանի համայնքային զարգացման ծրագիրը, որի նպատակն էր 15-25 տարեկան դեռահասների և երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկվածությունն արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և առաջին բուժօգնության ձևերի մասին։
Ուրախությամբ կարող ենք փաստել, որ ծրագրի շրջանակներում իրականցվել է 4 թեմատիկ դասընթացներ, որոնց մասնակցել են թվով 100 դեռահասներ և երիտասարդներ։
6․Ենթադարամաշնորհառուներ Արփինե Վարդանյանը և Լուսինե Պետրոսյանն իրականցրեցին համայնքային զարգացման մեկ այլ ծրագիր, որի նպատակն էր նպաստել Գյումրի համայնքի 20-25 կանանց և աղջիկների իրազեկվածության բարձրացմանն ավագանու անդամների գործունեության վերաբերյալ՝ խթանելով համայնքային զարգացման գործընթացներում վերջիններիս ակտիվ մասնակցությունը։
Տեղեկացնենք, որ ծրագիրն իրականցվում էր Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ:


Comments are closed.