Post Image

Սիրով տեղեկացնում ենք, որ Կանանց իրավունքների տունը կազմակերպում է հանդիպումների շարք Շիրակի մարզի Գյումրի, Ախուրյան, Մարալիկ, Ազատան և Արթիկ համայնքների 16-30 տարեկան երիտասարդների համար:

Հանդիպումների ընթացքում քննարկելու ենք գենդերային դերերի և կարծրատիպերի, գենդերային անհավասարության ազդեցությունը սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում, ինչպես նաև գենդերային հավասարության խթանումը տանը, աշխատավայրում ու համայնքում և այլ կարևոր հարակից թեմաներ։

Ծրագրի նպատակն է ներգրավել երիտասարդներին գենդերային անցանկալի նորմերին անդրադառնալու և մարտահրավեր նետելու հարցերում՝ հնարավորություն տալով իրենց համայնքներում լինել փոփոխությունների ջատագովներ՝ դառնալով փոփոխությունների դեսպաններ:

Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը՝ https://docs.google.com/…/1HyLLVhv5u8i8p0wZXlHJ…/edit…

*Ծրագիրն իրականցվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Comments are closed.