Post Image

Երեկ էլ Կանանց իրավունքների տան թեթև ձեռքով Շիրակի մարզի Մուսայելյան գյուղում էր դրական իմաստով խառնաշփոթ սկսվել։

Հանդիպում ունեցանք «Աշխատանքային իրավունքներ։ Աշխատանքի դիմելու և հարցազրույցի հմտություններ» թեմայով։

Կազմակերպության նախագահ, իրավաբան Կարինե Դավթյանն անդրադարձ կատարեց աշխատանքային իրավունքներին, օրենսդրական մեխանիզմներին ինչպես նաև վստահելի աշխատանքային հայտարարություններին ու հարցազրույցներին ճիշտ ներկայանալու հմտություններին։

Ծրագիրն իրականացվում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի կողմից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Comments are closed.