Post Image

Կանանց իրավունքների տան իրավաբան Կարինե Դավթյանը Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում ներկայացրեց «Ընտանեկան բռնություն և առողջ հարաբերություններ» թեման։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեցինք ընտանեկան բռնության տեսակներին, դրսևորման ձևերին, առողջ ու անառողջ հարաբերություններին, օրենսդրական կարգավորումներին և պաշտպանական մեխանիզմներին։

Գործնական աշխատանքների միջոցով ամրապնդեցինք թեման։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի կողմից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Եղեք պաշտպանված և իրազեկված։

Comments are closed.