Post Image

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16 օրյակ» քարոզարշավի շրջանակներում մենք այսօր Ազատանում էինք։

Կազմակերպել էինք բաց հանրային միջոցառում, որի ընթացքում համայնքի կանայք ու աղջիկներն իրազեկվեցին 16-օրյակի խորհրդի, Կանանց Իրավունքների տան գործունեության ուղղությունների, մատուցվող ծառայությունների, իրականացվող ծրագրերի ու հնարավորությունների մասին։

Ուրախ կլինենք Շիրակի մարզի բոլոր համայնքների կանանց և աղջիկներին ներգրավել հետագա ծրագրերում, մատուցել ծառայություններն ու տեսնել մեր ուժեղ և տնտեսապես արդեն զորեղացած կանանց:

Comments are closed.