Post Image

Նոյեմբերի 17-ին Ախուրյան խոշորացված համայնքի կանանց և աղջիկների հետ անցկացվեց «Կանանց հզորացում տնտեսական զարգացման համար» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումը «Մասնակցություն համայնքային գործընթացներին» թեմայով։

Հադիպման ընթացքում քննարկվեց նրանց մասնակցությունը համայնքային գործընթացներին, ՏԻՄ-ի կարևորությունը, մասնակցայնությունն ու ընտրակարգին վերաբերող թեմաները:

Հանդիպումն անցկացրեց «Տեղական ժողովրդավարության դպրոցի» փորձագետ Դավիթ Մարգարյանը։ Շիրակի մարզում ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան և «Կանանց իրավունքի տուն» ՀԿ-ի համատեղ ջանքերով։ Ծրագիրն իրականացվում է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում, փուլ II» ծրագրի շրջանակներում, որն իր հերթին իրականացվում է ՄԱԿ-Կանայք և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համատեղ:

Comments are closed.