Post Image

Մեկնարկեցինք կանանց և աղջիկների համար եռօրյա երիտասարդական ճամբարը։

Սոցիալական աշխատող Լիլիթ Մուրադյանը և հոգեբան Անեթ Շամիրյանը մասնակիցների հետ խոսել են ընտանեկան բռնության, պաշտպանական մեխանիզմների, առողջ հարաբերությունների մասին:

Մենք նպատակ ունենք դասընթացների միջոցով բարձրացնել ճամբարի մասնակիցների իրազեկվածությունն ու զգայունությունը, զարգացնել կարողություններն ու հմտությունները՝ փոքրամասնական խմբերի իրավունքների, պաշտպանական մեխանիզմների, առողջ ընտանեկան հարաբերությունների, աշխատանքային իրավունքների և այլ կարևոր թեմաների վերաբերյալ, ինչպես նաև կարևորել թերապիաների և ինքնախնամքի կարևորությունն անձի կյանքում:

Հրապարակումն իրականացնում է Կանանց իրավունքների տունը` Շվեդիայի ֆինանսական աջակցությամբ:

Հրապարակման բովանդակության համար պատասխանատու է Կանանց իրավունքների տունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Շվեդիայի կառավարության տեսակետները:

Comments are closed.