Post Image

Սիրով տեղեկացնում ենք, որ Շիրակի մարզի Անի, Ախուրյան և Արթիկ համայնքներում բնակվող կանանց և աղջիկների համար մեկնարկում ենք «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը։

Այն նպատակ ունի սոցիալապես խոցելի խմբերի կանանց հնարավորություն տալ

📍ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ աշխատաշուկայում ինտեգրվելու և մրցունակ դառնալու համար,

📍մասնակից դառնալ կառավարման և մասնակցային գործընթացներին, տեղեկանալ ՏԻՄ ծառայությունների մասին,

📍հիմնել և զարգացնել գյուղատնտեսական կամ միկրոձեռնարկատիրական տնտեսություններ:

Դասընթացների մասնակից կանայք հնարավորություն կունենան նաև գործնականում կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները փոքր դրամաշնորհների միջոցով ու ավելացնել իրենց եկամուտը:

Ծրագրի տնտեսական բաղադրիչն հաջողությամբ ավարտած կանայք կկարողանան մասնակցել փոքր դրամաշնորհային մրցույթի։ Ընդհանուր ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի, Շիրակի մարզերում և Երևանում։

✅ Շիրակի մարզում մեկնարկող ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել Անի, Արթիկ և Ախուրյան խոշորացված համայնքներում բնակվող կանայք և աղջիկները։

🔴Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը`https://docs.google.com/…/1FAIpQLSfoACtrHF6WSu…/viewform

Ծրագիրն իրականացնում ենք Վորլդ Վիժն Հայաստանյան գրասենյակի, «Կանաչ Արահետ» ՀԿ-ի, «Հայկական բարեգործական ընդհանուր միության» համագործակցությամբ՝ Վորլդ Վիժնի Ամասիայի և Ճամբարակի Տարածքային Կենտրոների, «Մարտունու Կանանց Համայնքային Խորհրդի», «Կանանց իրավունքի տուն» ՀԿ-ի համատեղ ջանքերով։

Ծրագիրն իրականացվում է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում, փուլ II» ծրագրի շրջանակներում, որն իր հերթին իրականացվում է ՄԱԿ-Կանայք և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համատեղ:

Comments are closed.