Post Image

Այսօր տեղի ունեցավ «Շիրակի երիտասարդության ներգրավում գենդերային դերերին և կարծրատիպերին մարտահրավեր նետելու գործում» ծրագրի ֆորումը։
Ներկայացվեց Կազմակերպությունն ու ծրագրի ընթացքում իրականացված գործողությունները, որի շրջանակներում հանդիպել ենք Շիրակի մարզի 5 համայնքների 67 երիտասարդների հետ, այնուհետև մշակվել է իրավունքների արդյունավետ արշավների իրականացման ռազմավարությունը, «Գենդերի, գենդերային կարծրատիպերի, խտրականության և անհավասարության անատոմիան» ձեռնարկը, հայտարարվել արվեստի մրցույթ, այնուհետև ձևավորվել է ընտրող հանձնաժողով և ընտրվել են մրցույթի հաղթողները։
Տեղեկացնենք, որ ծրագիրն իրականցվում էր ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Comments are closed.