Post Image

Այսօր, «Շիրակի երիտասարդության ներգրավում գենդերային դերերին և կարծրատիպերին մարտահրավեր նետելու գործում» ծրագրի շրջանակներում առաջին հանդիպումը տեղի ունեցավ Գյումրիում՝ Կանանց իրավունքների տանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց գենդերային անհավասարությանն ու դրա ազդեցությանը հասարակության վրա, ինչպես նաև քննարկվեց կարծրատիպային մոտեցումները՝ սոցիալական, կրթական և քաղաքական ոլորտներում։

Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունն ու ներգրավել գենդերային անցանկալի նորմերի և մոտեցումների դեմ պայքարին՝ հնարավորություն տալով իրենց համայնքներում դառնալ փոփոխությունների դեսպաններ:

Տեղեկացնենք, որ այս ծրագիրն իրականցվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Comments are closed.