Post Image

Ուրախությամբ ներկայացնում ենք, որ Կանանց իրավունքների տունը 2017 թվականից մինչև 2022 թվականը ներառյալ աշխատել է 3519 անձանց հետ, որից միայն 2022 թվականին ծառայություններ է մատուցվել 1223 կանանց, աղջիկներին և երեխաներին, մասնավորապես՝ սոցիալական, իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություններ, ապաստարանի ծառայություն և իրականացրել մի շարք այլ ծրագրեր։
Մեր իրազեկող դասընթացներին մասնակցել են և՛ կանայք, և՛ տղամարդիկ։
2022 թվականի ընթացքում Կազմակերպությունն իրականացրել է 11 ծրագիր, որոնք ուղղված են եղել գենդերային հիմքով բռնության կանխարգելմանն ու իրավունքների պաշտպանությանը, իրազեկվածության բարձրացմանը, և տնտեսական զորեղացմանն ու քաղաքական մասնակցության խթանմանը:
Հիշեցնենք, որ Կազմակերպությունը շարունակում է տրամադրել սոցիալական, իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություններ գենդերային հիմքով բռնության ենթարկված, մասնավորապես՝ ընտանեկան և սեռական բռնության ենթարկված կանանց ու աղջիկներին։
Մեր շուրջօրյա թեժ գիծն է՝ 077 570 870։


Comments are closed.