Մարտի 8՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օր
Մեծ սիրով ձեզ ենք ներկայացնում մեր կողմից պատրաստված ֆեմինիստական պոստերները, որոնք պարունակում են ոգեշնչող ուղերձներ՝ կանանց իրավահավասարության, տնտեսական ու քաղաքական մասնակցության վերաբերյալ։Նախապատմությունը․ Մարտի 8-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է որպես Կանանց իրավունքների պայքարի և միջազգային խաղաղության օր:
Տոնի ակունքները հասնում են 1857թ. մարտ, երբ Նյու Յորքում աշխատավոր կանայք դուրս էին եկել ցույցի՝ պահանջելով հավասար աշխատանքային իրավունքներ, աշխատանքային օրվա կրճատում և աշխատանքային պայմանների բարելավում: 1908թ. մարտի 8-ին Նյու Յորքում կրկին ցույց տեղի ունեցավ, որին 15 հազար կին մասնակցեց ոչ միայն աշխատանքային իրավունքի, այլև ընտրական իրավունքի պահանջով: 1909թ. ԱՄՆ-ի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակի օրը հայտարարեց կանանց ազգային տոն: 1910թ.-ին Կլարա Ցետկինն առաջարկեց մարտի 8-ը հայտարարել Կանանց միջազգային օր:
Աղբյուրը` Civilnet-ից:
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամ։
Comments are closed.