Մեր մասին


Կանանց իրավունքների տունը (ԿԻՏ) հիմնադրվել է 2017 թվականին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Այն ստեղծվել է կանանց իրավունքների և շահերի ընդհանրության ու ապահովության գաղափարի շուրջ՝ խթանելով կանանց իրավունքների պաշտպանությունը, ջատագովելով նրանց հարցերի շուրջ հանրային քաղաքականության փոփոխությունը, և տրամադրելով կարիքների վրա հիմնված տարատեսակ ծառայություններ։ 

Մենք իրականացնում ենք մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են կանանց իրավունքների պաշտպանությանն ու ջատագովությանը, ընտանեկան և սեռական բռնության կանխարգելմանը,  կանանց կրթության հասանելիության և աշխատաշուկայում նրանց   ներգրավվածության բարձրացմանը, ինչպես նաև, կանանց ձեռներեցության ու տնտեսական հզորացման խթանմանը,  աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ու կանանց մասնակցության խթանմանը քաղաքական որոշումների կայացման գործընթացներին:

Նպատակներ
  • նպաստել կանանց հիմնարար իրավունքների լիարժեք իրացմանը, համայնքի հզորացմանը, կանխարգելել նրանց նկատմամբ բռնությունը և պաշտպանել նրանց իրավունքները ոտնահարումից և շահագործումներից,
  • բարձրացնել կանանց իրազեկվածության և գիտելիքների մակարդակը,
  • տրամադրել կարիքների վրա հիմնված աջակցություն,
  • կանանց տնտեսական հզորացումը,
  • խթանել կանանց մասնակցությունը քաղաքական որոշումների կայացման գործընթացում,
  • աջակցել ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում։
Ուղղություններ
  • Կանանց իրավունքների պաշտպանությունը և ջատագովությունը նրանց նկատմամբ և ընտանեկան/սեռական բռնության կանխարգելումը,
  • Կանանց կարողությունների և ներուժի զարգացումը, առավելապես շաշտադրելով նրանց տնտեսական հզորացման և ֆինանսական անկախության ձեռքբերման վրա՝ խթանելով կանանց մուտքն աշխատաշուկայում, ձեռնարկատիրական ոլորտում, կրթական համակարգում, նաև կանանց համար նոր մասնագիտությունների ձեռքբերման հնարավորությունների ընձեռմամբ և բոլոր ոլորտներում կանանց աշխատանքային և այլ իրավունքների մասին իրազեկվածության և իրավագիտակցության մակարդակի բարձրացմամբ:
  • Կանանց մասնակցության խթանումը քաղաքական որոշումների կայացմանը, հատկապես տեղական մակարդակում:
Առաքելություն
նպաստել կանանց համար հավասար, բարեկեցիկ և ապահով միջավայրի ստեղծմանը` կանխարգելելով նրանց նկատմամբ բռնությունը, աջակցելով նրանց ու խթանելով մասնակցայնությանը կյանքի բոլոր ոլորտներում։
Տեսլական
ունենալ հասարակություն, որտեղ գենդերային հավասարությունն ապահովված է, կանայք պաշտպանված են ցանկացած տեսակի բռնությունից և ունեն բարեկեցության ապահովման համար անհրաժեշտ պայմաններ։
Արժեքներ
  • Պաշտպանվածություն
  • Ապահովություն
  • Հավասարություն
  • Բազմազանություն
  • Համերաշխություն
Անդամակցություն
  • ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կից՝ երիտասարդների, կանանց զբաղվածության հարցերով խորհրդի անդամ
  • Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայում,
  • Ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդում,
  • Պետական ոչ առևտրային կազմակերպությունների /ՊՈԱԿ/ նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդերի խմբում,
  • Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիայիայում
  • Պաշտպանված աշխատող խմբում,
  • Հոգեբուժական հասատատություններում մոնիթորինգ իրականացնող խմբում,
  • ԿԻՏ ներկայացուցիչը 2017-2018թթ. ընդգրկված է եղել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում կանանց հիմնախնդիրներով փորձագետ։
  • Պետության կողմից ընտանեկան բռնության ենթարկված անձանց ֆինանսական փոխհատուցման տրամադրման ընտրող հանձնաժողովի անդամ:
  • Կազմակերպությունն անդամակցում է Շիրակի մարզպետարանին կից գործող հետևյալ խմբերում՝
    • Երիտասարդական և կրթամշակութային խումբ,
    • Իրավապաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց և առողջապահության հարցեր,
    • Սոցիալական, աշխատանքի զբաղվածության և համայնքային զարգացման խումբ:
  • Անկախ դիտորդ դաշինքի անդամ: