Clay Therapy for Children and Parenting Support in Kamo Village

A parenting session was held in Kamo community, while a clay therapy session with children took place at the Women’s Rights House office.
During the clay therapy session, children had the opportunity to work with clay, express their feelings and emotions, relax, reduce stress, and stimulate their creativity.
In Kamo community, parents discussed behavioral norms, the importance of building healthy and supportive parent-child relationships, and were introduced to practical tips and strategies that help create a safe and positive family environment.

You can donate to support our work here.

Կավաթերապիա երեխաների համար և ծնողավարում՝ Կամո գյուղում

Կամո բնակավայրում անցկացվեց ծնողավարում, իսկ Կանանց իրավունքների տան գրասենյակում՝ կավաթերապիա երեխաների հետ։
Կավաթերապիայի ընթացքում երեխաները հնարավորություն ստացան աշխատել կավի հետ, արտահայտել իրենց զգացողություններն ու հույզերը, հանգստանալ և մեղմել սթրեսը և խթանել ստեղծագործական մտքերը։
Կամո բնակավայրում ծնողները քննարկեցին վարքագծի նորմերը, առողջ և աջակցող ծնող-երեխա հարաբերությունների ձևավորման կարևորությունը, ինչպես նաև ծանոթացան գործնական խորհուրդների և ռազմավարությունների հետ, որոնք օգնում են ստեղծել անվտանգ և դրական ընտանիքի միջավայր։

Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

self-care therapy

With the support of the European Union, a self-care session was held at the Women’s Rights House office within the framework of the project “Human Rights with and for Refugees” for women and girls displaced from Nagorno-Karabakh.

During the meeting, participants were introduced to the importance of self-care, key approaches to maintaining mental health, and practical methods for coping with stress. Various ways of applying self-care in daily life were discussed, contributing to the maintenance of inner balance and emotional stability. Self-care is an important tool that helps reduce tension, increase self-awareness, and build healthy relationships both with oneself and with others.

The “Human Rights with and for Refugees” project is implemented with the support of the European Union by the Foundation for the Development of Democracy, the Estonian Refugee Council, the Coalition to Stop Violence Against Women, and Commit Global. The project aims to support and empower individuals displaced from Nagorno-Karabakh by raising awareness of their rights, as well as ensuring access to
information about available services and opportunities.

You can donate to support our work here.

Ինքնախնամք թերապիա

Եվրոպական միության աջակցությամբ՝ «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում Կանանց իրավունքների տան գրասենյակում անցկացվեց ինքնախնամքի թեմայով հանդիպում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց և աղջիկների համար։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան ինքնախնամքի կարևորությանը, հոգեկան առողջության պահպանման հիմնական մոտեցումներին և սթրեսի հաղթահարման գործնական մեթոդներին։ Քննարկվեցին առօրյա կյանքում ինքնախնամքի կիրառման տարբեր եղանակներ, որոնք նպաստում են ներքին հավասարակշռության պահպանմանը և հուզական կայունությանը։ Ինքնախնամքը կարևոր գործիք է, որը օգնում է նվազեցնել լարվածությունը, բարձրացնել ինքնագիտակցությունը և ձևավորել առողջ հարաբերություններ ինչպես սեփական անձի, այնպես էլ շրջապատի հետ։

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից։ Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև հասանելի ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության ապահովման միջոցով։

Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

Awareness session in Anushavan community.

Our latest awareness session took place this time in Anushavan community.
The session focused on “Domestic Violence: Healthy and Unhealthy Relationships,” during which participants discussed different types of violence and their manifestations. Attention was given to healthy and unhealthy relationships, emphasizing the importance of mutual respect, trust, and equality. The “red flags” in relationships were also discussed․
The session was held in an active discussion atmosphere, where participants shared their experiences and received answers to their questions.

You can donate to support our work here.

Իրազեկում Անուշավան համայնքում

Մեր հերթական իրազեկման հանդիպումներն այս անգամ Անուշավան բնակավայրումում էր։

Անցկացվեց «Ընտանեկան բռնություն․ առողջ և անառողջ հարաբերություններ» թեմայով իրազեկումը, որի ընթացքում մասնակիցների հետ քննարկվեցին բռնության տեսակներն ու դրանց դրսևորումները։ Անդրադարձ կատարվեց առողջ և անառողջ հարաբերություններին, շեշտադրվեցին փոխադարձ հարգանքի, վստահության և հավասարության կարևորությունը։

Քննարկվեցին նաև հարաբերություններում հանդիպող «կարմիր դրոշները»։ Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում, որտեղ մասնակիցները կիսվեցին իրենց փորձով և ստացան հարցերի պատասխանները։
Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

Women’s Rights House in the WAVE Newsletter

The WAVE international network highlighted the Women’s Rights House event in its monthly newsletter, noting

On 9 March 2026, the “Melinee” International Forum was held in Vanadzor, where barriers to women’s leadership, achievements in women’s rights, and future priorities were discussed. The forum promotes dialogue on women’s leadership and rights.

During the forum, panel discussions were held, and the performance “Mari” was presented, based on real stories of the Women’s Rights House beneficiaries, addressing issues such as violence, early marriage, and labor rights. The forum also included panel discussions with women leaders and was organized through Franco-Armenian decentralized cooperation.

Կանանց իրավունքների տունը`WAVE ամփոփաթերթում

WAVE միջազգային ցանցն իր ամենամսյա ամփոփաթերթում անդրադարձել է Կանանց իրավունքների տան միջոցառմանը՝ նշելով․

2026 թ. մարտի 9-ին Վանաձորում անցկացվեց «Մելինե» միջազգային ֆորումը, որտեղ քննարկվեցին կանանց առաջնորդության առջև կանգնած խոչընդոտները, իրավունքների ձեռքբերումները և ապագայի առաջնահերթությունները։ Այն խթանում է կանանց առաջնորդության և իրավունքների երկխոսությանը։
Ֆորումի ընթացքում եղան պանելային քննարկումներ, ինչպես նաև ցուցադրվեց «Մարի» ներկայացումը, հիմնված Կանանց իրավունքների տան շահառուների իրական պատմությունների վրա, որը անդրադարձավ բռնության, վաղ ամուսնությունների և աշխատողների իրավունքների խնդիրներին։

Ֆորումը ներառեց նաև պանելային քննարկումներ կանանց առաջնորդների մասնակցությամբ և կազմակերպվել է ֆրանսահայ դեցենտրալիզացված համագործակցության միջոցով։

Media.am Interview: Discrimination and Hate Speech Against Women in Armenia

In an interview given to Media.am, the President of the Women’s Rights House, Karine Davtyan, addressed the issues of discrimination against women and the spread of hate speech in Armenia.
According to her, women engaged in public and political activities are often targeted not for their work, but for their appearance, personal life, marital status, and even their clothing. At the same time, hate speech is often confused with freedom of expression, although these are fundamentally different concepts.
Addressing these issues requires not only legislative changes, but also cultural and educational transformations
You can read the full article here

Media.am-ի հարցազրույց․ կանանց նկատմամբ խտրականության և ատելության խոսքի վերաբերյալ

Media.am-ին տված հարցազրույցում Կանանց իրավունքների տան նախագահ Կարինե Դավթյանն անդրադարձել է Հայաստանում կանանց նկատմամբ խտրականության և ատելության խոսքի տարածման խնդրին։
Նրա խոսքով՝ հանրային և քաղաքական գործունեությամբ զբաղվող կանայք հաճախ թիրախավորվում են ոչ թե իրենց չկատարած աշխատանքի, այլև արտաքինի, անձնական կյանքի և ընտանեկան կարգավիճակի և անգամ հագուստի պատճառով։ Միևնույն ժամանակ, ատելության խոսքը հաճախ շփոթում են խոսքի ազատության հետ, մինչդեռ դրանք տարբեր երևույթներ են։
Խնդրի լուծումը պահանջում է ոչ միայն օրենսդրական, այլև մշակութային և կրթական փոփոխություններ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Legal Mechanisms of Domestic Violence and Their Implementation research

The research aims to examine the implementation mechanisms of the Law of the Republic of Armenia on the Prevention of Domestic Violence and the Protection of Persons Subjected to Domestic Violence, as well as to identify the obstacles that arise during the reporting of violence.

During the research, the following three methods were applied:
• document analysis
• face-to-face surveys with survivors
• in-depth interviews with sector representatives and experts

You can view the research here.

Ընտանեկան բռնության իրավական մեխանիզմները և կիրարկման ձևերը Հետազոտություն

Հետազոտությունը նպատակ ունի ուսումնասիրել «Ընտանեկան կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կիրառման մեխանիզմները, ինչպես նաև բացահայտել բռնության մասին հաղորդելու ընթացքում առաջացող խոչընդոտները։

Հետազոտության ընթացքում կիրառվել են հետյալ երեք

մեթոդները`

  • փաստաթղթային վերլուծություն
  • դեմ առ դեմ հարցումներ՝ տուժած անձանց հետ
  • խորին հարցազրույցներ՝ ոլորտի ներկայացուցիչների և փորձագետների հետ

Հետազոտությանը կարող եք տեսնել այստեղ։

Analysis of the “Raising the Level of Awareness Among Forcibly Displaced Persons from Artsakh Living in Gyumri”

The survey titled “Raising the Level of Awareness Among Forcibly Displaced Persons from Artsakh Living in Gyumri” was conducted in 2023 among 43 individuals displaced from Artsakh and residing in the former hospital premises in Gyumri city.

The main objective of the program—raising the level of awareness—was implemented through the following steps:
• a needs assessment was conducted through a survey
• gaps in information were identified
• preferred ways of receiving information were determined
• informational leaflets containing relevant information were developed and distributed

You can view the survey statistics here.

«Գյումրի քաղաքում բնակվող Արցախից բռնի տեղահանված անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացում» վերլուծություն

 «Գյումրի քաղաքում բնակվող Արցախից բռնի տեղահանված անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացում»

Հարցումն իրականացվել է 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված և Գյումրի քաղաքի նախկին հիվանդանոցային տարածքում բնակվող 43 անձանց շրջանում։

  1. Ծրագրի հիմնական նպատակը՝ իրազեկվածության մակարդակի բարձրացումը, իրականացվել է հետևյալ քայլերի միջոցով՝
    • իրականացվել է կարիքների գնահատում՝ հարցման միջոցով
    • բացահայտվել է տեղեկատվության պակասը
    • պարզվել են տեղեկատվության ստացման նախընտրելի ձևերը
  • մշակվել և տրամադրվել են իրազեկող թռուցիկներ՝ անհրաժեշտ տեղեկատվությամբ

Հարցման վիճակագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Summary Sheet of Identified Issues by the Women’s Rights House Regarding the Needs of Forcibly Displaced Women from Artsakh

The forced displacement resulting from the conflict in Artsakh on September 19, 2023, has led to significant and multifaceted challenges for displaced individuals and families. These challenges span economic, social, educational, and healthcare sectors.

  1. The main sectoral issues identified are as follows:
    2. Housing problems
    3. Non-targeted distribution of state-provided resources
    4. Social issues
    5.Educational issues
    6. Employment issues
    7. Healthcare-related issues
    8. Problems related to the Civil Status Acts Registration (CSAR) authorities
    9. Issues related to the appeal or annulment of court decisions

You can read more here.

Կանանց իրավունքների տան կողմից վերհանված հիմնախնդիրները Արցախից բռնի տեղահանված կանանց կարիքների վերաբերյալ ամփոփաթերթ

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում հակամարտության հետևանքով առաջացած բռնի տեղահանումը հանգեցրել է զգալի և բազմաբնույթ մարտահրավերների՝ տեղահանված անձանց և ընտանիքների համար։ Այս մարտահրավերները ընդգրկում են տնտեսական, սոցիալական, կրթական և առողջապահական ոլորտները։

Ստորև ներկայացված են հիմնական ոլորտային հիմնախնդիրները՝

  1. Բնակարանային ապահովման խնդիրներ
  2. Պետության կողմից տրամադրվող ռեսուրսների ոչ հասցեական բաշխում
  3. Սոցիալական խնդիրներ
  4. Կրթական խնդիրներ
  5. Զբաղվածության խնդիրներ
  6. Առողջապահական հիմնախնդիրներ
  7. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմնի հետ կապված խնդիրներ
  8. Դատական վճիռների բողոքարկման/բեկանման հետ կապված խնդիրներ։

Ավելին կարող եք կարդալ այստեղ։

Summary of the Results of the Needs Assessment of Forcibly Displaced Persons from Nagorno-Karabakh (Artsakh)

The purpose of the assessment was to identify the primary needs of displaced persons living in the Shirak region and, based on these findings, to provide appropriate support, including informational, legal, and socio-psychological services, as well as referrals.

The urgent assessment of these needs was carried out by the Women’s Rights House NGO with the support of the Black Sea Trust for Regional Cooperation (GMF Transatlantic Trusts / Black Sea Trust), within the framework of the project “Targeted Prevention and Mitigation for Forcibly Displaced Women and Girls from Artsakh.”

You can view the full manual here.

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ (ԱՐՑԱԽ) ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈւՄ

Գնահատման նպատակն էր Շիրակի մարզում բնակվող տեղահանված անձանց առաջնային կարիքների բացահայտումը և դրանց հիման վրա համապատասխան աջակցության տրամադրումը՝ ներառյալ տեղեկատվական, իրավաբանական և սոցիալ-հոգեբանական ծառայություններ, ինչպես նաև ուղղորդում։

Տվյալ կարիքների հրատապ գնահատումն իրականացվել է «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի կողմից՝ Սևծովյան տարածաշրջանային համագործակցության հիմնադրամի (GMF Transatlantic Trusts / Black Sea Trust) աջակցությամբ՝ «Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկների համար նպատակային կանխարգելման և մեղմացման» ծրագրի շրջանակներում։

Ամբողջական ձեռնարկը կարող եք տեսնել այստեղ։


Information Leaflet

The Women’s Rights House, in cooperation with the National Endowment for Democracy, has created an information leaflet aimed at raising awareness among displaced persons living in the Shirak region.

 The leaflet includes:
• information on safety in dormitories,
• contact details of relevant authorities,
• information on support services and other relevant resources.

 You can view the information leaflet here.

Տեղեկատվական թերթիկ

Կանանց իրավունքների տունը՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի հետ համատեղ, ստեղծել է տեղեկատվական թերթիկ՝ Շիրակի մարզում բնակվող տեղահանված անձանց իրազեկվածության բարձրացման նպատակով։

Թերթիկը ներառում է՝

  • հանրակացարաններում անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն
  • իրավասու մարմինների տվյալներ
  • աջակցման ծառայությունների և այլ տվյալներ։

Տեղեկատվական թերթիկը կարող եք տեսնել  այստեղ։

Awareness in Akhuryan

We held another meeting in Akhuryan on the topic of violence prevention.

During the meeting, participants learned about healthy and unhealthy relationships, different forms of controlling behavior, psychological pressure, and disrespectful attitudes. We emphasized the importance of recognizing signs of violence early and methods of protecting oneself from them.

During the meeting, we discussed the role of mutual respect and trust as the foundation of relationships. The aim of this meeting is to raise awareness among women and girls, promote the formation of safe and respectful relationships, and support the creation of a healthy personal and social environment.

You can donate to support our work here.

Իրազեկում Ախուրյանում

Ախուրյանում անցկացրեցինք հերթական հանդիպումը բռնության կանխարգելման թեմայով։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան առողջ և անառողջ հարաբերություններին, վերահսկող վարքագծի, հոգեբանական ճնշման և անհարգալից վերաբերմունքի տարբեր ձևերին։ Կարևորեցինք բռնության նշանները ժամանակին հայտնաբերելու անհրաժեշտությունը և դրանցից պաշտպանվելու մեթոդները։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք փոխադարձ հարգանքի և վստահության հիմքերի դերը հարաբերություններում։ Այս հանդիպման նպատակն է բարձրացնել կանանց և աղջիկների իրազեկվածությունը, խթանել անվտանգ ու հարգալից հարաբերությունների ձևավորումը և աջակցել առողջ անձնական և հասարակական միջավայրի ստեղծմանը։
Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

“The Opposite Side of the World” Performance

Within the framework of the “Promoting Women’s Participation in Political and Civic Life” program, and with the support of a subgrant, the first performance of a theatrical production dedicated to the topic of violence against children was held at the Gyumri Aesthetic Center.

Through the performance, various forms of violence against children were addressed. The initiative provided an opportunity to raise important social issues, contribute to increasing public awareness, and take another step toward creating a safer and more protective environment for children.

The program is being implemented in partnership with the National Endowment for Democracy.

You can donate to support our work here.

«Աշխարհի հակառակ կողմը» ներկայացում

Մեր «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի շրջանակում տրամադրված ենթադրամաշնորհի աջակցությամբ Գյումրու Գեղագիտական կենտրոնում տեղի ունեցավ երեխաների նկատմամբ բռնության թեմային նվիրված թատերական ներկայացման առաջին ցուցադրությունը։
Ներկայացման միջոցով անդրադարձ կատարվեց երեխաների նկատմամբ բռնության տարբեր դրսևորումների մասին։ Նախաձեռնությունը հնարավորություն տվեց բարձրաձայնել կարևոր սոցիալական խնդիրներ, նպաստել թեմայի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացմանը և ևս մեկ քայլ կատարել երեխաների համար ավելի անվտանգ ու պաշտպանված միջավայրի ձևավորման ուղղությամբ։

Ծրագիրն իրականացնում ենք մեր գործընկեր Ժողովրդավարության ազգային հիմնադրամի հետ
համատեղ:

Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

“Melinee” International Forum

On March 8, dedicated to International Women’s Day, the “Melinee” International Forum took place in Vanadzor. The forum included discussions on the obstacles women face on the path to leadership, achievements in the field of women’s rights, and upcoming priorities.

In addition to the discussions, participants watched the “Mari” performance, created based on the real stories of beneficiaries of the Women’s Rights House organization. The performance was inspired by Hovhannes Tumanyan’s poem “Maro” and addressed physical, sexual, psychological, and digital violence against women, early marriages, labor rights, and a number of systemic violations. The performance was developed and presented by the Gyumri Youth Theater Group.

The forum was organized within the framework of cooperation between the cities of Strasbourg and Vanadzor and under the #MELINEE program, named after the legendary Armenian woman Meline Manouchian. The program was implemented as part of Franco-Armenian decentralized cooperation, in collaboration with partner organizations, including Women’s Rights House, NGO Center, CIDFF, AFFDU, and La Cité des Lionnes.

«Մելինեե» միջազգային ֆորում

Մարտի 8-ին՝ Կանանց իրավունքների պաշտպանության օրվան նվիրված, Վանաձորում տեղի ունեցավ «Մելինեե» միջազգային ֆորումը։ Ֆորումի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ կանանց առաջնորդության ճանապարհին առկա խոչընդոտների, ինչպես նաև կանանց իրավունքների ոլորտում արձանագրված ձեռքբերումների և առաջիկա անելիքների վերաբերյալ։

Բացի քննարկումներից, մասնակիցները դիտեցին «Մարի» ներկայացումը, որը ստեղծվել է «Կանանց իրավունքների տուն» կազմակերպության շահառուների իրական պատմությունների հիման վրա։ Ներկայացումը հիմնված էր Հովհաննես Թումանյանի «Մարո» պոեմի մոտիվների վրա և անդրադառնում էր կանանց նկատմամբ ֆիզիկական, սեռական, հոգեբանական, թվային բռնության, վաղ ամուսնությունների, աշխատանքային իրավունքների և մի շարք համակարգային խախտումների։ Ներկայացումը մշակվել և ներկայացվել է Գյումրու երիտասարդական թատերախմբի կողմից։

Ֆորումը կազմակերպվել էր Ստրասբուրգ և Վանաձոր քաղաքների միջև հաստատված համագործակցության շրջանակում և #MELINEE ծրագրի ներքո, որը կրում է լեգենդար հայուհի Մելինե Մանուշյանի անունը։ Ծրագիրը իրականացվել է ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության շրջանակում՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, այդ թվում՝ «Կանանց իրավունքների տուն», «ՀԿ Կենտրոն», CIDFF, AFFDU և La Cité des Lionnes կազմակերպությունների մասնակցությամբ։