Եվրոպական միության աջակցությամբ՝ «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում Կանանց իրավունքների տան գրասենյակում անցկացվեց ինքնախնամքի թեմայով հանդիպում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց և աղջիկների համար։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան ինքնախնամքի կարևորությանը, հոգեկան առողջության պահպանման հիմնական մոտեցումներին և սթրեսի հաղթահարման գործնական մեթոդներին։ Քննարկվեցին առօրյա կյանքում ինքնախնամքի կիրառման տարբեր եղանակներ, որոնք նպաստում են ներքին հավասարակշռության պահպանմանը և հուզական կայունությանը։ Ինքնախնամքը կարևոր գործիք է, որը օգնում է նվազեցնել լարվածությունը, բարձրացնել ինքնագիտակցությունը և ձևավորել առողջ հարաբերություններ ինչպես սեփական անձի, այնպես էլ շրջապատի հետ։
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից։ Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև հասանելի ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության ապահովման միջոցով։
Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։





















































































