Կանանց Իրավունքների Տուն Women’s Rights House
10.03.2025

Համայնքային այցեր

Մեզ համար կարևոր են համայնքային այցելություններն ու մեր կանանց հետ հանդիպումները։

Այս ամիս իրակացրեցինք «Իրազեկում և առողջ հարաբերություններ» թեմայով դասընթաց՝ Այգաբաց բնակավայրում և մանդալաթերապիա՝ Ազատան բնակավայրում։

Կազմակերպության նախագահ/իրավաբան Կարինե Դավթյանը խոսեց բռնության տեսակների և դրանց կանխարգելման ուղիների, փոփոխված իրավական դաշտի, իրավաբանական աջակցության հնարավորությունների և առողջ հարաբերությունների մասին, իսկ հոգեբան Լաուրա Հարությունյանը անցկացրեց հոգեբանական թերապիա մեծահասկաների հետ։

Մենք շարունակելու ենք իրազեկել և լինել կանանց և աղջիկների կողքին։