Ենթադրամաշնորհառուների կողմից բուլինգի կանխարգելմանը նվիրված թատերական ներկայացում
Մեր «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի շրջանակներում տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում Գյումրու Գեղագիտական կենտրուոմ անցկացվեց երեխաների նկատմամբ բուլինգի կանխարգելմանը նվիրված թատրոնի առաջին ցուցադրությունը:
Հանդիսատեսը դիտեց Ռեյ Բրեդբերիի «Ամբողջ ամառը մեկ օրում» ստեղծագործության հիման վրա ցուցադրած ներկայացումը, որից հետո հաջորդեց ոլորտային մասնագետների հետ պանելային քննարկումը բուլինգի և դրա կանխարգելման վերաբերյալ:
Ներկայացումը հնարավորություն տվեց անդրադառնալ սոցիալական կարևոր խնդիրներին, խթանել հասարակության իրազեկվածության բարձրացմանն ու ձևավորել առավել անվտանգ և ապահով միջավայր:
Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։
