Իրազեկում Ախուրյանում
Ախուրյանում անցկացրեցինք հերթական հանդիպումը բռնության կանխարգելման թեմայով։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան առողջ և անառողջ հարաբերություններին, վերահսկող վարքագծի, հոգեբանական ճնշման և անհարգալից վերաբերմունքի տարբեր ձևերին։ Կարևորեցինք բռնության նշանները ժամանակին հայտնաբերելու անհրաժեշտությունը և դրանցից պաշտպանվելու մեթոդները։
Հանդիպման ընթացքում քննարկեցինք փոխադարձ հարգանքի և վստահության հիմքերի դերը հարաբերություններում։ Այս հանդիպման նպատակն է բարձրացնել կանանց և աղջիկների իրազեկվածությունը, խթանել անվտանգ ու հարգալից հարաբերությունների ձևավորումը և աջակցել առողջ անձնական և հասարակական միջավայրի ստեղծմանը։
Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։
