Կանանց Իրավունքների Տուն Women’s Rights House
23.07.2024

Իրազեկման հանդիպում և դասընթացներ Ախուրյան համայնքի Հայկավան, Բասեն, Կրաշեն բնակավայրերում

Մեր իրազեկման հանդիպումներն ու դասընթացները համայնքներում շարունակվում են:

Այսօր Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրում Կարինե Դավթյանը վարեց դասընթաց «Ընտանեկան բռնություն, տեսակներն ու պաշտպանական մեխանիզմները» թեմայով։

Իսկ Լաուրա Հարությունյանը 2 դասընթաց անցկացրեց ինքնախնամքի և ծնողավարման վերաբերյալ Ախուրյան համայնքի Կրաշեն ու Բասեն բնակավայրերում։

Մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։