Կանանց Իրավունքների Տուն Women’s Rights House
24.07.2023

«Ֆեմինիստական շարժումը ժողովրդավարական մասնակցության հիմք» թեմայով դասընթաց

Մենք շարունակում ենք հանդիպումները համայնքային ակտիվ խմբերի հետ։
Այսօր բանախոս Արփինե Գալֆայանը ներկայացրեց «Ֆեմինիստական շարժումը ժողովրդավարական մասնակցության հիմք» թեման։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեցին ֆեմինիստական շարժմանը և դրա կարևորությանը՝ ժողովրդավարական մասնակցության գործընթացներում։
*Ծրագիրն իրականցվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ:

24.07.2023

«Գենդերային բռնության և ընտանեկան բռնության հիմքերը» թեմայով իրազեկման դասընթացներ

Իրազեկման դասընթացները երբեք շատ չեն լինում, այն էլ դպրոցներում: Մեր իրավաբան Կարինե Դավթյանն անցկացրեց «Գենդերային բռնության և ընտանեկան բռնության հիմքերը» թեմայով իրազեկման դասընթացը Շիրակի մարզի հետևյալ համայնքներում.
Հունիսի 26-ին Ախուրյանի թիվ երկու դպրոց -ում,
Հունիսի 28-ին Գյումրու թիվ հինգ դպրոց -ում,
Հունիսի 29-ին Ազատանի միջնակարգ դպրոց -ում։
Հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց բռության տեսակներին, օրենսդրական կարգավորումներին և պաշտպանական մեխանիզմներին, ինչպես նաև առողջ և անառողջ հարաբերություններին։
*Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ։