Իրազեկում Անուշավան համայնքում
Մեր հերթական իրազեկման հանդիպումներն այս անգամ Անուշավան բնակավայրումում էր։
Անցկացվեց «Ընտանեկան բռնություն․ առողջ և անառողջ հարաբերություններ» թեմայով իրազեկումը, որի ընթացքում մասնակիցների հետ քննարկվեցին բռնության տեսակներն ու դրանց դրսևորումները։ Անդրադարձ կատարվեց առողջ և անառողջ հարաբերություններին, շեշտադրվեցին փոխադարձ հարգանքի, վստահության և հավասարության կարևորությունը։
Քննարկվեցին նաև հարաբերություններում հանդիպող «կարմիր դրոշները»։ Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում, որտեղ մասնակիցները կիսվեցին իրենց փորձով և ստացան հարցերի պատասխանները։
Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։
