Բիզնես լանչ կին առաջնորդների ու ակտիվ կանանց հետ
Կին առաջնորդների էներգիան մեկ հարթակում
Այսօր համախմբել էինք Շիրակի մարզի և հանրապետության ակտիվ կին առաջնորդներին՝ ջերմ ու գործնական բիզնես լանչի շուրջ։ Սա պարզապես հանդիպում չէր, այլ փորձի, մարտահրավերների և հաջողության պատմությունների իրական փոխանակում։
Խոսել ենք ամենակարևորից՝
• Առաջնորդության դժվարություններն ու հաղթահարումները,
• Կանանց ներգրավվածության ուժը,
• Փոխադարձ աջակցության կարևորությունը։
Կարևոր շեշտադրում. Հանդիպումը զերծ է որևէ քաղաքական կամ այլ տեսակի քարոզչությունից։ Մեր կառույցը որդեգրել է անկողմնակալության սկզբունքը, և սա բացառապես մասնագիտական ու ոգեշնչող հարթակ էր՝ միտված փոխաջակցությանը։
Այսօրվա հյուրերը.
• Զարուհի Բաթոյան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր
• Լիլիթ Մուրադյան՝ Գյումրու համայնքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար
• Լիլիթ Թովմասյան՝ Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ
• Լիլիթ Մակարյան՝ Գյումրու Երիտասարդական պալատ ՀՈԱԿ-ի ղեկավար
• Լուսինե Նահապետյան՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար
• Աննա Մեքինյան՝ Գյումրու համայնքապետարանի քարտուղարության բաժնի պետ
• Լաուրա Սիմոնյան՝ ժողովրդավարական կառավարման և գենդերային հավասաության փորձագետ, Ֆոլկե Բեռնադոտ ակադեմիայի խորհրդատու։
Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։
