Կավաթերապիա երեխաների համար և ծնողավարում՝ Կամո գյուղում
Կամո բնակավայրում անցկացվեց ծնողավարում, իսկ Կանանց իրավունքների տան գրասենյակում՝ կավաթերապիա երեխաների հետ։
Կավաթերապիայի ընթացքում երեխաները հնարավորություն ստացան աշխատել կավի հետ, արտահայտել իրենց զգացողություններն ու հույզերը, հանգստանալ և մեղմել սթրեսը և խթանել ստեղծագործական մտքերը։
Կամո բնակավայրում ծնողները քննարկեցին վարքագծի նորմերը, առողջ և աջակցող ծնող-երեխա հարաբերությունների ձևավորման կարևորությունը, ինչպես նաև ծանոթացան գործնական խորհուրդների և ռազմավարությունների հետ, որոնք օգնում են ստեղծել անվտանգ և դրական ընտանիքի միջավայր։
Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։
