Երկօրյա ճամբար Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար օր երկու
Եվրոպական միության աջակցությամբ «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում Լեռնյաին Ղարաբաղից տեղահանված անձանց հետ ճամբարի երկրորդ օրը մեկնարկեցինք Քնարիկ Մկրտչյանի հետ՝ մարդու անվտանգության, կնոջ կարիքների և ակնկալիքների թեմայով։
Այնուհետև, հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը ներկայացրեց պետական ծրագրերը, որոնք վերաբերում են արցախցիների զբաղվածության ծրագրերին և տնտեսական անկախացմանը։
Որից հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խոսեց մարդու իրավունքների, պարտականությունների և դրանց կիրառման կարևորության մասին՝ օգնելով մասնակիցներին հասկանալ իրենց իրավունքներն ու պաշտպանական մեխանիզմները։
Օրն ամփոփեցինք Լաուրա Հարությունյանի կողմից իրականացվող նկարչաթերապիայի իրականացմամբ, որը նպաստեց մասնակիցների ինքնազգացողության և փորձառությունների արտահայտմանը։
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել և հզորացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ բարձրացնել նրանց գիտելիքներն ու իրազեկվածությունը, ինչպես նաև ապահովել ծառայությունների և հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը։
Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։
