Կանանց Իրավունքների Տուն Women’s Rights House
17.04.2024

Խմբային թերապիա դեռահասների հետ

Ապրիլի 16-ին մեր հոգեբան Լաուրա Հարությունյանը իրականացրեց խմբային թերապիա դեռահասների հետ՝ ուղղված ինքնագնահատականի բարձրացմանը։

Մասնակիցները կատարեցին գործնական աշխատանք, որի միջոցով պարզեցին իրենց ինքնագնահատականը:

Այնուհետև՝ հետաքրքիր խաղերի և քննարկումների շնորհիվ բացահայտեցին ինքնագնահատականի հիմքում ընկած կարևոր տարրերը և թե ինչպես ունենալ ավելի բարձր և համարժեք ինքնագնահատական։