Կանանց Իրավունքների Տուն Women’s Rights House
26.03.2026

Media.am-ի հարցազրույց․ կանանց նկատմամբ խտրականության և ատելության խոսքի վերաբերյալ

Media.am-ին տված հարցազրույցում Կանանց իրավունքների տան նախագահ Կարինե Դավթյանն անդրադարձել է Հայաստանում կանանց նկատմամբ խտրականության և ատելության խոսքի տարածման խնդրին։
Նրա խոսքով՝ հանրային և քաղաքական գործունեությամբ զբաղվող կանայք հաճախ թիրախավորվում են ոչ թե իրենց չկատարած աշխատանքի, այլև արտաքինի, անձնական կյանքի և ընտանեկան կարգավիճակի և անգամ հագուստի պատճառով։ Միևնույն ժամանակ, ատելության խոսքը հաճախ շփոթում են խոսքի ազատության հետ, մինչդեռ դրանք տարբեր երևույթներ են։
Խնդրի լուծումը պահանջում է ոչ միայն օրենսդրական, այլև մշակութային և կրթական փոփոխություններ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։