«Մելինեե» միջազգային ֆորում
Մարտի 8-ին՝ Կանանց իրավունքների պաշտպանության օրվան նվիրված, Վանաձորում տեղի ունեցավ «Մելինեե» միջազգային ֆորումը։ Ֆորումի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ կանանց առաջնորդության ճանապարհին առկա խոչընդոտների, ինչպես նաև կանանց իրավունքների ոլորտում արձանագրված ձեռքբերումների և առաջիկա անելիքների վերաբերյալ։
Բացի քննարկումներից, մասնակիցները դիտեցին «Մարի» ներկայացումը, որը ստեղծվել է «Կանանց իրավունքների տուն» կազմակերպության շահառուների իրական պատմությունների հիման վրա։ Ներկայացումը հիմնված էր Հովհաննես Թումանյանի «Մարո» պոեմի մոտիվների վրա և անդրադառնում էր կանանց նկատմամբ ֆիզիկական, սեռական, հոգեբանական, թվային բռնության, վաղ ամուսնությունների, աշխատանքային իրավունքների և մի շարք համակարգային խախտումների։ Ներկայացումը մշակվել և ներկայացվել է Գյումրու երիտասարդական թատերախմբի կողմից։
Ֆորումը կազմակերպվել էր Ստրասբուրգ և Վանաձոր քաղաքների միջև հաստատված համագործակցության շրջանակում և #MELINEE ծրագրի ներքո, որը կրում է լեգենդար հայուհի Մելինե Մանուշյանի անունը։ Ծրագիրը իրականացվել է ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության շրջանակում՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, այդ թվում՝ «Կանանց իրավունքների տուն», «ՀԿ Կենտրոն», CIDFF, AFFDU և La Cité des Lionnes կազմակերպությունների մասնակցությամբ։



