«ՓոդՔաթ»․ Կարինե Դավթյան — կանանց իրավունքներ, ֆեմինիզմ և աշխատաշուկայում առկա մարտահրավերներ
«ՓոդՔաթ» հաղորդման հյուրն էր Կանանց իրավունքների տան նախագահ Կարինե Դավթյան, ով խոսեց կանանց իրավունքների, սոցիալական հավասարության, ֆեմինիզմի և աշխատաշուկայում առկա բազմաթիվ խնդիրների մասին։
Հաղորդման ընթացքում նա անդրադարձավ կանանց առջև ծառացած մարտահրավերներին՝ սկսած աշխատանքի որոնման փուլից մինչև աշխատավայրում առաջխաղացման և որոշումների կայացման գործընթացներում ներգրավվածության հնարավորություններ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հասարակական իրազեկման բարձրացման կարևորությանը, իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացմանը և հավասար հնարավորությունների ապահովմանը՝ որպես կայուն և արդար հասարակություն կառուցելու կարևոր նախադրյալների։
Զրույցի ընթացքում խոսվեց նաև կառույցի այն կանանց մասին, ովքեր մեր աջակցության շնորհիվ կարողացել են զարգացնել իրենց հմտություններն ու հասնել հաջողությունների։
Ամբողջական տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ։
