Ինքնապաշտպանության դասընթացներ
Եվրոպական միության աջակցությամբ՝ «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում անցկացվեցին ինքնապաշտպանության դասընթացներ Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց համար։
Դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան սովորելու ֆիզիկական և հոգեբանական ինքնապաշտպանության տեխնիկաներ, զարգացնելու ֆիզիկական ուժը և արձագանքման արագությունը, ինչպես նաև յուրացնելու իրավիճակային իրազեկվածության և անձնական անվտանգության կարևոր սկզբունքները։
Դասընթացը նպաստում է կանանց վստահության և ինքնավստահության բարձրացմանը, ինչպես նաև ապահովում անվտանգ միջավայր։
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից։ Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև հասանելի ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության ապահովման միջոցով։
Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։
