Կանանց Իրավունքների Տուն Women’s Rights House
13.06.2024

Կավաթերապիա Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամի աշխատակիցների և շահառուների հետ

Այսօր կրկին հյուրընկալեցինք Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամի աշխատակիցներին և շահառուներին փորձի փոխանակման նպատակով:

Մեր հոգեբան Լաուրա Հարությունյանն այն անգամ իրականացրեց կավաթերապիա, որը մասնակիցներին հնարավորություն տվեց իրենց հույզերն արտահայտելու և խաղաղ ու դրական էներգիայով լցվելու։

Մենք սիրով պատրաստ ենք մշտապես հյուրընկալել մյուս համայնքների կանանց, հանդիպել ու կիսել մեր առօրյան: 

Իսկ եթե ուզում եք աջակցել մեր գործունեությանը, կարող եք նվիրաբերություն կատարել սեղմելով այստեղ։