ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ (ԱՐՑԱԽ) ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈւՄ
Գնահատման նպատակն էր Շիրակի մարզում բնակվող տեղահանված անձանց առաջնային կարիքների բացահայտումը և դրանց հիման վրա համապատասխան աջակցության տրամադրումը՝ ներառյալ տեղեկատվական, իրավաբանական և սոցիալ-հոգեբանական ծառայություններ, ինչպես նաև ուղղորդում։
Տվյալ կարիքների հրատապ գնահատումն իրականացվել է «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի կողմից՝ Սևծովյան տարածաշրջանային համագործակցության հիմնադրամի (GMF Transatlantic Trusts / Black Sea Trust) աջակցությամբ՝ «Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկների համար նպատակային կանխարգելման և մեղմացման» ծրագրի շրջանակներում։
Ամբողջական ձեռնարկը կարող եք տեսնել այստեղ։
