Կանանց Իրավունքների Տուն Women’s Rights House
17.02.2024

Տնտեսական հզորացման ծրագիր

Մենք կրկին մեկնարկում ենք տնտեսական հզորացման ծրագիր, այս անգամ Արցախից բռնի տեղահնված կանանց և աղջիկների համար։
Ծրագրի առաջին փուլում իրականացնելու ենք բիզնես հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ հետևյալ թեմաներով․

1. Հաճախորդների ներգրավվում՝ սոցիալական կայքերի վարման (SMM) միջոցով: Բրենդավորում։
2. Բիզնես ծրագիր գրելու հմտություն։ Բյուջեի կառավարում։
3. Հաղորդակցման եւ բանակցային հմտություններ։
4. Բիզնես վարելու խոչընդոտներն ու հաղթահարելու մեխանիզմները: Հարկային դաշտ։

Հաջորդ փուլերում իրականացնելու ենք եռօրյա ճամբար, այնուհետև հնարավորություն ենք ունենալու տրամադրել մասնագիտական գործիքներ և իրականացնել բիզնես տոնավաճառ։
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը:
Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 29-ը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 570 870 հեռախոսահամարին։
«Անտեսանելի ուժը» ծրագիրն իրականացնում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ: