Կանանց Իրավունքների Տուն Women’s Rights House
18.03.2026

«Աշխարհի հակառակ կողմը» ներկայացում

Մեր «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի շրջանակում տրամադրված ենթադրամաշնորհի աջակցությամբ Գյումրու Գեղագիտական կենտրոնում տեղի ունեցավ երեխաների նկատմամբ բռնության թեմային նվիրված թատերական ներկայացման առաջին ցուցադրությունը։
Ներկայացման միջոցով անդրադարձ կատարվեց երեխաների նկատմամբ բռնության տարբեր դրսևորումների մասին։ Նախաձեռնությունը հնարավորություն տվեց բարձրաձայնել կարևոր սոցիալական խնդիրներ, նպաստել թեմայի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացմանը և ևս մեկ քայլ կատարել երեխաների համար ավելի անվտանգ ու պաշտպանված միջավայրի ձևավորման ուղղությամբ։

Ծրագիրն իրականացնում ենք մեր գործընկեր Ժողովրդավարության ազգային հիմնադրամի հետ
համատեղ:

Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։